Facebook-ը կօգնի գտնել դոնորային օրգաններ
( 4 ձայն )
Այսուհետ Facebook-ում կլինի առանձին ֆունկցիա, որտեղ օգտվողները կկարողանան տեղադրել ինֆորմացիա այն մասին՝ իրենք ցանկանում են դառնալ դոնոր, թե ոչ:

«Մենք ցանկանում ենք ամեն ինչ հեշտացնել և օգնել այն մարդկանց ովքեր կարիք ունեն դոնորային օրգանների: Մենք ցանկանում ենք պայքարել դոնորային օրգանների կրիզիսի հետ:» նշել է Facebook-ի հիմնադիր և գլխավոր բաժնետեր Մարկ Ցուկերբերգը: Օգտվողները պետք է ուղղակի նշեն, թե որտեղ են իրենք գտնվում, և Facebook-ի միջոցով կկարողանան կապ հաստատել օրինական մարմնի հետ, ովքեր կկազմակերպեն ամեն ինչ: Կարճ ասած, եթե Դուք ցանկանում եք օգնել որևէ մեկին նրան տալով որևէ օրգան, Facebook-ի միջոցով Դուք կարող եք կապնվել օրինական մարմնի հետ, որը կկազմակերպի Ձեր հանդիպումը հիվանդի հետ: Վատագույն դեպքում, այն կկազմակերպի դոնորային օրգանի տեղափոխումը: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մարդասիրական քայլ անել, այսուհետ կարող են ավելի հեշտացնեն իրենց գործը Facebook-ի հետ, և նրա հետ մեկտեղ պայքարեն դոնորային օրգանների կրիզիսի դեմ:
Արդեն այս երեքշավթի՝ այսինքն երեկ, Facebook-ը ակտիվացրել է այդ ֆունկցիան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտվողների համար: Մոտ ապագայում այն կհասնի նաև Հայաստան:







