Կայքը գտնվում է թարմացման մեջ, այդ իսկ պատճառով մենք ժամանակավորապես դադարեցրել ենք նյութեր պատրաստել.

Սպասեք մեզ նոր դիզայնով, նոր աշխատակազմով և նոր մտքերով.

Հարգանքներով՝ NorMitq.am Երիտասարդական պորտալ.

Երբ երազանքները իրականանում են

( 2 ձայն ) 

Սովորաբար խոսակցին բացահայտելու և նրա մասին նախնական կարծիք կազմելու համար մենք տալիս ենք այս հարցը. << Ինչպիսի՞ն եք դուք>> , և ստանումենք հետևյալ պատասխանը. <<Ընկերներիցս հարցրեք>> : Այդ իսկ պատճառով ես միանգամից կհարցնեմ իմ ընկերներից և հարազատներից, թե որոնք են իմ լավ ու վատ կողմերը:

- Քո դրական կողմերն են ընկերասիրությունը, անկեղծությունը, նպատակասլացությունը, իսկ բացասական եմ համարում` միամտությունը, շուտ հիասթափվելը, բռնկուն լինելը. սա Հարությունի կարծիքն է, ով ճանաչում է ինձ արդեն 22 տարի:
- Այս 16 տարիների ընթացքում, որ ճանաչում եմ քեզ, առանձնացրել եմ մի քանի հատկանշական գծեր. դրական գծերից` նորարար ես, շփվող, հավատարիմ, իսկ բացասականներից` պնդաճակատ, երազկոտ, ոչ ճշտապահ,- ասում է իմ մանկության ընկերուհի Ռոզան:
- Բարի ես, շփվող, աշխատասեր, իսկ բացասական գիծ չեմ տեսնում քո մեջ , - այսպիսին է իմ մտերիմ ընկերուհու` Գոհարի կարծիքը:
- Քո մեջ սիրում եմ նվիրվածությունը, ազնվությունը, ընկերասիրությունը: Սիրում եմ այնպիսին, ինչպիսին, որ կաս` պարզապես մի քիչ անհամբեր ես, շուտ բռնկվող և հիասթափվող, - մայրիկիս խոսքերն են, ով ինձ ճանաչում է ծնված օրվանից:

Այսպիսի հետաքրքիր բացահայտումներ անելուց հետո փորձենք պարզել իմ ընկերների և հարազատների կարծիքների ճշգրտությունը հենց նյութի գլխավոր հերոսից` այսինքն ինձանից, բլից հարց ու պատասխանների միջոցով.


- Ինչու՞ Աննա Սյու:
- Ընկերուհիս է խորհուրդ տվել` Գոհարը
- Շատ եմ սիրում
- Մարդկանց
- Չեմ սիրում
- Այն, ինչ ճշգրիտ է, և երբ մարդիկ ստում են
- Նպատակներս
- Կյանքում ունեցել եմ երազանքներ, որոնք դարձել են նպատակ և իրականացել են. օրինակ` աշխատում եմ հեռուստատեսությունում, ինչը շատ էի ցանկանում: Մի քանի տարի առաջ տեսա մի մեքենա և ասացի ինքս ինձ. << Դու վարելու ես այս մեքենան>>: Որոշ ժամանակ հետո, ինչ-որ ձևով այդ ցանկությունս էլ իրականացավ:
- Ինչի՞ մասին եմ երազում
- Երազում եմ, որ հնարավորինս շատ մարդիկ երջանիկ լինեն, որպեսզի չխանգարեն մյուսներին երջանիկ լինել: Ու հավատում եմ, որ երբ երազանքին լուրջ ես վերաբերվում` իրականանում է: Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և պատրաստ եմ ուժերիս ներածին չափով նպաստել երազանքիս իրականացմանը
- Ամենահամարձակ արարքը կյանքում
- Առանց լողալ իմանալու քաղաքի ամենավտանգավոր ատրակցիոնից օգտվելը
- Ինչի՞ համար եմ հպարտանում
- Հպարտ եմ, որ անկախ Հայաստանի սերնդի ներկայացուցիչ եմ
- Ես երբեք
- Երբեք չեմ ասի երբեք
- Կյանքում գործած ամենամեծ սխալը
- Որ դեռ լողալ չեմ սովորել
- Ազատ ժամանակ ինչո՞վ եմ զբաղվում
- Գրում եմ. գրելը իմ արյան մեջ է` պապիկիցս եմ ժառանգել
- Ինչպիսի՞ն են ուժեղ մարդիկ` ըստ իս
- Ուժը դիմացինին ոգեշչելու և վայր ընկածին տեղից բարձրացնելու մեջ է, քանի որ հիասթափեցնել, ստել, գողանալ ու ծնկի իջեցնել կարող են բոլորը, իսկ այդ վիճակից դուրս հանել` քչերը
- Աշխարհում օրեցօր շատացող դժբախտությունների պատճառը
- Բոլոր դժբախտությունների պատճառը կյանքում սիրո և ուշադրության պակասն է` մեկս մյուսի հանդեպ
- Ի՞նչ առաջաբանով եմ առաջնորդվում կյանքում
- Թույլ տվեք պատասխանել ռուսերենով. Мои принципы очень просты: я не предаю друзей, не беру чужое, не целую людей, которые мне не нравятся и всегда звоню маме♥♥♥


Հետևությունները թողնում եմ Ձեզ` հարգելի ընթերցող

Աննա Սյու


 

Կայքից օգտվելու կանոնները.


 

Ինչ է գրում հայկական ինտերնետը.

Template Design free joomla templates