Մեր մասին
( 23 ձայն )
Բարի գալուստ Երիտասարդների վիրտուալ աշխարհ՝ NorMitq.am Երիտասարդական պորտալ (Առաջինը Հայաստանում):
Մենք նպատակ ունենք համախմբել բոլոր երիտասարդներին և ստեղծել նրանց համար օգտակար ու հետաքրքիր ինտերնետային միջավայր: Միջավայր, որտեղ երիտասարդները կգտնեն իրենց հետաքրքրող նորություններ, տարօրինակ և արտասովոր փաստեր, շոուբիզնեսի, գիտության ու տեխնիկայի մասին վերջին ինֆորմացիաներ և այլն: Բացի տարատեսակ ինֆորմացիայի և նորություններից երիտասարդները մեզ մոտ կարող են գտնել անվճար համակարգչային ծրագրեր, ռեֆերատներ, վիդեոդասեր: Մեր միջոցով երիտասարդները, երիտասարդական կազմակերպություններն ու միավորումները կարող են տարածել մեր հայ երիտասարդների նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ տարբեր միջոցառումներ, նորություններ և առհասարակ անդրադառնալ հայ երիտասարդի իրականությանը:
NorMitq.am երիտասարդական պորտալը համագործակցում է այն երիտասարդների հետ, ովքեր ցանկանում են իրենց նյութերը՝ հոդվածներ, նորություններ, տարատեսակ պատմություններ, բանաստեղծություններ, ստղծագործություններ, նկարներ ու տեսահոլովակներ, տեղադրել մեր կայքում: Պետք է ուղղակի անհրաժեշտ ինֆորմացիան ուղարկել կայքի էլեկտրոնային հասցեին՝
Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
:
Կայքը իր բացման օրվանից սկսել է հետևել միայն մեկ սկզբունքի՝ «Ամեն ինչ մեր երիտասարդների համար», և մեկ տարվա ընթացքում արդեն հասցրել է համագործակցել տասնյակ երիտասարդ լրագրողների, երիտասարդական կառույցների, ընկերությունների հետ, լուսաբանել է մի շարք միջոցառումներ, մասնակցել է երիտասարդական միջոցառումների, ակցիաների, ինչպես նաև իրականացրել է սեփական նախաձեռնությամբ կազմակերպված մի շարք ծրագրեր: Այսօր՝ մեր բացվելուց կարճ ժամանակ անց, մեր կողքին կանգնած է վստահելի գործընկերների, ընկերների և խոստումնալից երիտասարդների մի մեծ խումբ: Մենք աշխատում ենք Քեզ համար սիրելի երիտասարդ և շարունակելու ենք աշխատել նույն ոգևորվածությամբ:
Սիրով NorMitq.am երիտասարդական պորտալի ադմինիստրացիա:
NorMitq.am երիտասարդական պորտալից օգտվելու կանոններին ծանոթանալու համար անցեք այս հղմամբ:
NorMitq.am Երիտասարդական պորտալում գովազդ տեղադրելու պայմաններին ծանոթանալու համար անցեք այս հղմամբ:
Կայքից օգտվելու կանոնները.
Ինչ է գրում հայկական ինտերնետը.
Ողջունում ենք Ձեզ NorMitq.am Երիտասարդական պորտալում. Մեզ և մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ.
Ծանոթացեք մեր նոր բաժիններին. Իմանալ ինչպես, Կյանքը սոցցանցերում.
Ունե՞ս երիտասարդներին վերաբերող նորություն, հետաքրքիր ինֆորմացիա կամ ուղղակի նյութ, որը դուր կգա բոլորին: Ուղարկիր և մենք անպայման կտեղադրենք այն համապատասխան բաժնում.







